Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կեղծիք

Կեղծիք
20.10.2024 | 11:48

Կեղծիքները կատարվում են կամ դիտավորյալ, կամ տգիտությամբ։

Ձախ կողմում Ա․ Մանթաշյանցի լուսանկարի բնագիրն է, աջ կողմում՝ կեղծիք, տգիտության "լուսաճաճանչ" դրսևորում։

Բացատրեմ։ Աջ կողմինը 2017 թ․ նամականիշ է, որ Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակի կապակցությամբ թողարկել է Հայփոստը, պաշտոնական վճարամիջոց է՝ 380 դրամ արժողությամբ։ Ի՞նչ է պատկերված։ Բնագրին․․․ գլխարկ են դրել, ենթադրելով, որ դրանից Մանթաշյանցը ավելի "պատկառազդու" տեսք կունենա։ Գրված է՝ Ալեքսանդր Մանթաշյան, այնինչ պետք է լիներ Մանթաշյանց, ց-ով, որովհետև նա իր հայերեն նամակներն ստորագրում էր այդպես։ Լատինատառ գրված է՝ Alexander Mantashian. սա կատարյալ անհեթեթություն է, գրականության մեջ նման գրելաձև գոյություն չունի, նրա ազգանվան լատինատառ գրելաձն է Mantacheff։ Էլ չասած, որ կարող էին գրել նաև ռուսերեն՝ Манташев, քանի որ նա Ռուսական կայսրության հպատակ էր։

Ուրիշ ի՞նչ է պատկերված։ Կեղծիքի ձախ մասում Մանթաշյանցի կառուցած Փարիզի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին է․ հասկացանք։ Քիչ վերևում՝ նրա նավթարդյունաբերական ֆիրմայի բաժնետոմսը․ դա էլ մի կերպ հասկացանք։ Իսկ նա ի՞նչ կապ ունի Թիֆլիսի Արտիստական ընկերության շենքի հետ (ներկայիս Շ․ Ռուսթավելու անվան թատրոն)։ Այդ շենքը կառուցել է Եսայի Փիթոյանը (И. Е. Питоев), ինչին, այո, նպաստել է Մանթաշյանցը։ Այդ շինության փոխարեն կարող էին դնել կամ Ներսիսյան դպրոցի, կամ կաթողիկոսական վեհարանի պատկերները։

Այս նամականիշը տգիտության ներբող Է։ Ա․ Մանթաշյանցը պատմական դեմք է, և անհանդուրժելի է, որ պատմություն է կեղծվում։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 25732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ